Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ռեալ» – «Ատլետիկո» մրցավեճն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Խաղից առաջ «Արքայական ակումբ»-ի պաշտպան Ալվարո Արբելոան միջանցքում ողջունել է թիմակիցներին՝ անտեսելով ավագին՝ Իկեր Կասիլյասին, ով նաև նրա թիմակիցն է Իսպանիայի հավաքականում:








































