Էկվադորի իշխանությունները պատրաստ են քննարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և նրա ընտանիքին ապաստան տրամադրելու մասին հայցը, եթե նման խնդրանք ստացվի: Այս մասին հայտարարել է հարավաամերիկյան երկրի նախագահ Ռաֆայել Կորեան բրազիլական Folha de Sao Paulo թերթի հետ հարցազրույցում,- փոխանցում է Kommersant-ը:
«Ինչպես ցանկացած այլ մարդու դեպքում, որը ապաստան կխնդրի Էկվադորում, մենք խնդրանքը կուսումնասիրենք ամենայն պատասխանատվությամբ… Ցանկացածին, ով ապաստան կխնդրի Էկվադորում, մենք կընկալենք որպես մարդ, որի իրավունքները պետք է հարգվեն»,- ընդգծել է Կորեան:
Միևնույն ժամանակ նա հերքել է տեղեկությունն այն մասին, որ այդ հարցն արդեն քննարկվել է վերջերս Կիտո այցելած Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Մեկդադի հետ:
«Նման բանակցություններ չեն եղել»,- ասել է Էկվադորի նախագահը: