Մարզահագուստ արտադրող Nike ընկերությունը ներկայացրել է Նեյմարի նոր խաղակոշիկները, որը կոչվում է Hypervenom:
Նեյմարն այդ խաղակոշիկներով հանդես է գալու առաջիկա մրցաշրջանում:
«Mirrors կոչվող տեսահոլովակում ներկայացվում է Նեյմարի հարձակվողական խաղը, որի շնորհիվ նա համարվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»,- նշվում է Nike-ի մամլո հաղորդագրությունում:









































