Google ընկերությունը շարունակում է հաջողությամբ վաճառել իր ոչ թանկ նոութբուքները Chrome OS բազայի հիման վրա: Microsoft-ը Hewlett Packard-ի օգնությամբ շարունակում է այդ սպառնալիքին պատասխանել HP Stream 14 սեփական լուծմամբ՝ Windows 8.1 նոութբուքով, որի գինը 199 դոլար է, հայտնում է Mobile Geeks-ը:
Նորույթի մասին տվյալները համացանց էին «սողոսկել» արտադրողի պաշտոնական կայքից:
14-դյույմանոց նոութբուքն իր բնութագրիչներով շատ բանով նման կլինի «խրոմոբուքին»:
Ինչպես և Google-ի ամպային լուծումը, սարքը կստանա «ամպային» պահեստարան:
199 դոլարանոց սարքը կստանա 14 դյույմանոց դիսփլեյ՝ 1366 x 768 պիքսել կետայնությամբ , ու 4 միջուկանոց AMD A4 Micro-6400T պրոցեսոր՝ 1,6 գիգահերց հաճախականությամբ:
Նորույթը կունենա 2 գիգաբայթ օպերատիվ հիշողություն:








































