Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը նշել է, որ Լուիս Սուարեսն էլ ավելի կհզորացնի կատալոնական ակումբը:
Ռակիտիչն ասել է, որ հարձակվողի հզոր կողմերն արդեն հայտնի են, մնում է ավարտվի նրա որակազրկման ժամկետը:
««Բարսելոնա»-ի համար կարևոր է ունենալ Սուարեսի պես ֆուտբոլիստի: Նրա հետ հաճելի էր ծանոթանալ: Բոլորս գիտենք նրա ուժեղ կողմերի մասին: Այդ պատճառով էլ սպասում ենք, որ Լուիսի ելույթները դրական ազդեցություն կունենան թիմի վրա: Մնում է պարզապես սպասել, թե երբ կավարտվի Սուարեսի որակազրկման ժամեկտը»,- Goal. com-ը մեջբերում է Ռակիտիչի խոսքերը:










































