Warner Bros. TV-ն սկսել է «Սատանայի փաստաբանը» սերիալի ստեղծման աշխատանքները՝ հիմնված Էնդրյու Նայդերմանի նույնանուն վեպի վրա, որի հիման վրա ժամանակին նկարահանվել է լիամետրաժ ֆիլմ Քիանու Ռիվզի ու Ալ Պաչինոյի մասնակցությամբ:
Սերիալը հեռարձակվելու է NBC հեռուստաալիքով, հայտնում է Entertainment Weekly-ն:
Նկարահանման ժամկետներն ու սյուժեի մանրամասները դեռ չեն ճշտվում: Տեղեկությունն այն մասին, թե ովքեր կմարմնավորեն գլխավոր դերակատարներին, ավելի ուշ կհայտնվի:
«Սատանայի փաստաբանը» ֆիլմը լույս է տեսել 1997-ին:












































