Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Պետր Չեխին պահեստայինների նստարանին թողնելու մասին որոշումը:
Նշենք, որ «Չելսի»-ն հաղթանակով մեկնարկեց Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում՝ 1:3 հաշվով առավելության հասնելով «Բարնլի»-ի նկատմամբ:
«Չեխը հիասթափված էր իմ որոշումից. ես ընտրել էի Կուրտուային: Բայց ֆուտբոլում հաճախ է լինում, որ ֆուտբոլիստները դժգոհ են լինում մարզչի այս կամ այն որոշումից:
Հուսով եմ, որ Պետրը չի ցանկանա հեռանալ մեր ակումբից և առաջարկներ չունի: Շատ երջանիկ կլինեմ, եթե մեր թիմում 2 համաշխարհային մակարդակի դարպասապահներ խաղային:
Տիբոն պետք է հասկանա, որ իր թիկունքում Պետր Չեխն է: Սա նշանակում է, որ մենք նրանից բարձրակարգ խաղ ենք ակնկալում: Նրանց միջև տարիքային տարբերությունը 10 տարի է, իսկ մենք պետք է առաջ նայենք»,- հայտարարել է Մոուրինյոն:


































