Մեքսիկայի մայրաքաղաքում տեղի է ունեցել բնական անոմալիա՝ քաղաքում տեղացել է խոշոր կարկուտ, որի հաստությունը հասել է 60 սանտիմետրի, հայտնում է Ռուսաստանի հանրային հեռուստատեսությունը:
Ինչպես հաղորդվում է, Մեխիկոյով անցնող սառը անձրևի ճակատը, որը տեղում էր քաղաքում, հաշված րոպեում փոխվել է սառցե կարկուտի:
Դրա հետևանքով մայրուղիներին մի քանի ժամ իսկական քաոս է տիրել:
Ինչպես հաղորդվում է, սա Մեքսիկայում վերջին 4 ամսում արդեն 3-րդ սառցե փոթորիկն է, ինչը նման տաք սեզոնին ռեկորդային է:









































