Հարավային Կորեայի ոստիկանության ծառայողական շների տեսակի կատարելագործման ծրագրի շրջանակում որոշում է ընդունվել ստեղծել ինստիտուտ, որը կզբաղվի աշխատանքային հատուկ որակներ ցուցադրած կենդանիների կլոնավորմամբ:
Ոստիկանության ազգային գործակալության համաձայն՝ կինոլոգիայի ծրագրի ստեղծման համար հատկացվել է 1 մլրդ վոն (970 հազար դոլար):
Կլոնավորման համար կընտրվի 40 շուն, որոնք իրենց հրաշալի են պահել պայթուցիկ նյութերի, թմրանյութերի որոնման գործում և այլ ոստիկանական գործողությունների ժամանակ:
«Հարավային Կորեան աշխարհում միակ երկիրն է, որ ունի շների կլոնավորման տեխնոլոգիա»,- հայտարարել են ոստիկանության ազգային գործակալությունից:










































