Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն իր զայրույթն է հայտնել թիմի կիսապաշտպան Մարկո Ռոյսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Նա նշել է, որ յուրաքանչյուրն իր պարտքն է համարում խոսել ֆուտբոլիստի ապագայի մասին:
«Ռոյսի շուրջ ստեղծված իրավիճակն ինձ սեղանի խաղ է հիշեցնում. յուրաքանչյուրն իր քայլն է կատարում` ըստ հերթականության: Ինձ զայրացնում է, որբոլորն իրենց պարտքն են համարում կարծիք հայտնել ստեղծված իրավիճակի շուրջ»,- Bild-ը մեջբերում է Վացկեի խոսքերը:






































