Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է իր առաջին ելույթը լոնդոնյան ակումբում:
«Խաղընկերներս այնպես արեցին, որ ես հեշտությամբ խաղամ: Բոլորն այստեղ ջերմորեն ընդունեցին ինձ հենց առաջին օրվանից: Անմիջապես ինձ լավ զգացի «Չելսի»-ում: Կարողանում եմ համագործակցել թիմակիցներիս հետ: Հիանալի տարի եմ ակնկալում:
Հավանաբար, երբեք չեմ մտածել, որ երբևիցե կխաղամ «Չելսի»-ում: Բայց ֆուտբոլն անկանխատեսելի է: Այժմ ես այս թիմում եմ և ջանք չեմ խնայի` նրա հաջողությունների համար: Շատ գոհ եմ և պարզապես ցանկանում եմ խաղալ»,- Daily Mail-ը մեջբերում է Ֆաբրեգասի խոսքերը:








































