Ցյուրիխի տաքսին ամենաթանկն է ճանաչվել աշխարհում: Այնտեղ մեքենա պատվիրելն ավելի թանկ արժե, քան Փարիզում, Լոնդոնում և նույնիսկ Նյու Յորքում՝ հայտնում է The Local-ը:
Վերլուծությունն իրականացվել է Simon Kucher&Partners գերմանական ծառայության մարկետոլոգների ջանքերով: 3 կմ ճանապարհորդությունը Ցյուրիխում արժե 19.17 դոլար:
Համեմատության համար նշենք, որ Ամստերդամում նույն երթուղին արժե 12.38 դոլար: Լոնդոնում այն կարժենա 11.87 դոլար, Բեռլինում՝ 11.75 դոլար, Վիեննայում՝ 10.80, Սիդնեյում՝ 9.35, Փարիզում՝ 7.66 դոլար: Ամենաշահավետը նյույորքյան տաքսին է՝ 7 դոլար:








































