ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը Կիև կայցելի, որպեսզի Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցություններ վարի երկրի արևելքում ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հաքին:
«Նա այնտեղ է մեկնում երեքշաբթի և կմնա մինչև ուրբաթ օրվա վերջ, որպեսզի զրուցի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ՝ գլխավոր քարտուղարի միջնորդական ջանքերի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրությունում:











































