ԱՄՆ կառավարությունն արգելք է սահմանել Սիրիայի օդային տարածքով ամերիկյան ավիաընկերությունների թռիչքների վրա: Այս մասին հայտարարել է Դաշնային ավիացիոն վարչությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նշվում է, որ այդ քայլը ձեռնարկվել է անվտանգության նկատառումներով: Արգելքը տարածվում է թռիչքների վրա Սիրիայի ամբողջ տարածքում:
Գերատեսչության հաղորդագրությունում նշվում է, որ հենվելով ռիսկի թարմացված գնահատականների վրա՝ վարչությունը տեղին է համարում արգելել ամերիկացի ավիափոխադրողներին՝ թռիչքներ կատարել դեպի Սիրիա, Սիրիայից և Սիրիայի գլխավերևով:
ԱՄՆ ավիացիոն դաշնային վարչությունը նաև ընդգծում է, որ Սիրիայում ներքին զինված հակամարտությունը պոտենցիալ սպառալիք է քաղավիացիայի համար, քանի որ զինված ծայրահեղականներն ունեն հակաօդային պաշտպանության մի քանի տեսակ, որոնք կարող են սպառալիք ներկայացնել քաղաքացիական օդանավերի համար:











































