Այսօր՝ օգոստոսի 18-ին, տեղի է ունենում Անգլիայի առաջնության առաջին տուրի վերջին հանդիպումը:
Առաջնության ֆավորիտներից մեկը՝ «Չելսի»-ն, կմրցի «Բերնլի»-ի հետ: Հյուրերի կազմում առաջին րոպեներից խաղը կսկսեն թիմի նորեկները՝ Սեսկ Ֆաբրեգասը, Տիբո Կուրտուան և Դիեգո Կոստան: հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին: Ահա,՛ թիմերի մեկնարկային կազմերը.՝
«Բերնլի»-Հիտոն, Տրիպյեր, Դաֆ, Շեքել, Բեն Մի, Տեյլոր, Մարնի, Ջոնս, Արֆիլդ, Ինգս, Յուտկեվիչ:
«Չելսի»- Կուրտուա, Ասպիլիկուետա, Տերի, Կեհիլ, Իվանովիչ, Ֆաբրեգաս, Մատիչ, Օսկար, Ազար, Շյուրլե, Կոստա:








































