Ֆրանսիացի ֆիզիկոսներն ուսումնասիրել են ջերմային հիշողությունը և այն ճառագայթման օգնությամբ կառավարելու հնարավորությունը։ Իրենց հետազոտությունների արդյունքները գիտնականները հրապարակել են Physical Review Letters ամսագրում։
Իբրև ջերմային հիշողության ֆիզիկական իրականացում, գիտնականներն առաջարկել են օգտագործել մի զույգ ոչ մեծ նեղ զուգահեռ թիթեղներ, որոնք տեղակայվում են ֆիքսված տարբեր ջերմաստիճաններ ունեցող ուրիշ երկու մարմինների միջև։ Մարմիններն այդպիսի համակարգում ձգտելու են ձեռք բերել թերմոդինամիկական հավասարություն, որը տեղի կունենա թիթեղների որոշակի ջերմաստիճաններում, ինչն էլ նշանակում է ինֆորմացիայի պահպանում։
Ջերմային հիշողությունը, գիտնականների կարծիքով, չի փոխարինի էլեկտրոնայինին, սակայն կարող է օգնել համակարգչային չիպերում ջերմային ռեժիմների կառավարմանը՝ թույլ տալով ջերմության բաժանումը կարգավորել նանոմակարդակում։










































