Կատալոնական «Բարսելոնա»-ն համաձայնեցրել է «Սան-Պաուլու»-ի պաշտպան Դուգլասի տեղափոխությունը: Այս մասին գրում է El Pais-ը:
Բրազիլացի պաշտպանն իր նոր ակումբին կմիանա 2015թ.: Բրազիլական ակումբը կստանա 8 մլն եվրո, իսկ եթե կատալոնացիները ցանկանան Դուգլասին թիմում տեսնել պայմանավորված ժամկետից շուտ, ստիպված են լինելու հավելյալ գումար վճարել:
Եզրային պաշտպանը «Սան Պաուլու»-ում հանդես է գալիս 2012 թվականից: Նա ակումբում անցկացրած 92 խաղերում խփել է 4 գոլ:





































