Վերջին ալբոմի ձայնագրումից 13 տարի անց էլեկտրոնային երաժիշտ Aphex Twin-ն ակնարկել է երաժշտական դաշտ վերադառնալու մասին: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Լոնդոնի գլխավերևում երեկ արձակվել էր կանաչ դիրիժաբլ՝ երաժշտի պաշտոնական խորհրդանշանով և «2014» թվերով: Այդ խորհրդանշանը պատկերվել է նաև Նյու Յորքի մայթերին, մասնավորապես Radio City երաժշտական սրահի և SoHo Apple Store-ի դիմաց:
Դեռևս ո´չ Aphex Twin-ը, ոչ էլ նրա լեյբլ Warp Records-ը չեն հաստատել, որ երաժիշտը 2014 թվականի համար ծրագրեր ունի: Ավելի վաղ երաժիշտը հայտարարել էր, որ 6 չհրատարակված ալբոմներ ունի:
Իռլանդացի երաժշտի իրական անունն է Ռիչարդ Դևիդ Ջեյմս: Վերջին ալբոմը՝ drukqs-ը, թողարկվել է 2001 թվականին:












































