Եվրոպացիների մեծ մասը թերագնահատում է եկամտի իր միջին մակարդակը այն դեպքում, երբ ամերիկացիները գերագնահատում են, գրում է The Financial Times-ը՝ հղում անելով Քյոլնի գերմանական ինստիտուտի նոր հետազոտությանը:
Դիտարկումն այս շաբաթ ծրագրվում է ներկայացնել Լինդաուում Նոբելյան դափնեկիրների մասնակցությամբ տնտեսական համաժողովին:
Հետազոտության հեղինակ Յուդիթ Նիխյուսը համեմատել է ԱՄՆ-ի ու ԵՄ 23 երկրների եկամուտների ենթադրյալ մակարդակները:
Պարզվել է՝ եվոպացիները թերագնահատում են միջին եկամուտ ունեցող անձանց մասնաբաժինը և գերագնահատում բնակչության աղքատ խավի մասնաբաժինը:
Փորձագետը նաև եկել է եզրակացության, որ ԱՄՆ-ում եկամուտների բաժանումը փաստացի ավելի անհավասար է, քան պատկերացնում են այդ երկրի քաղաքացիները:









































