Հայաստանի դպրոցներ այս տարի ոտք կդնեն ավելի շատ առաջին դասարանի աշակերտներ, քան նախորդ տարիներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
«Առաջին դասարան այս տարի շուրջ 40 հազար աշակերտ կգնա, կարծում եմ, որ սա շատ լավ թիվ է: Ցուցանիշը տարիներ շարունակ գրեթե պահպանվում էր, և մենք ամեն տարի 37-39 հազար աշակերտ ենք ունեցել: Բայց այս տարի երեխաները շատ են, որովհետև Հայաստանում վեց տարի առաջ ծնելիությունը բավականին բարձր է եղել, և տարեցտարի աճման միտում ունի, որի համար շատ ուրախ ենք»,-նշել է Նարինե Հովհաննիսյանը:
Նրա համոզմամբ՝ ծնելիության աճ է նկատվում պետության որդեգրած քաղաքականության և կատարվող սոցիալական բարեփոխումների շնորհիվ:
Մանրամասները՝ «Արմենպրես»-ում