Հարձակվող Տոմաս Մյուլերը հեղինակել է իր 100-րդ գոլը «Բավարիա»-ի կազմում: Այդ մասին հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:
Հարձակվողը «Բավարիա»-ում հանդես է գալիս 2007 թվականից: Նա 258 հանդիպում է անցկացրել մյունխենյան ակումբում:
100-րդ գոլը Մյուլերը հեղինակել է Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի` «Պրոյսեն Մյունսթեր»-ի դեմ խաղում: Հիշեցնենք` նշված հանդիպմանը մյունխենցիները 4:1 հաշվով առավելության են հասել մրցակցի նկատմամբ, իսկ Մյուլերը հեղինակել է իր թիմի երկրորդ գոլը:





































