ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է ռմբակոծել Իրաքում «Իսլամական պետության» գորհայիններին՝ ելնելով իր երկրի անվտանգությունից: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Կոնգրեսին հղած նախագահի նամակը:
«Օգոստոսի 14-ին ես կարգադրություններ եմ արել թիրախային ռմբակոծությունների մասին, որպեսզի Իրաքի ուժերին օգնենք վերադարձնել Մոսուլի շրջանը: Այդ գործողությունները կսահմանափակվեն ըստ տարածքի` կախված Իրաքի զինված ուժերին աջակցելու ժամանակից և անհրաժեշտությունից»,- ասվում է նամակում:
Տվյալ շրջանը նախագահը համարել է «ենթակառույցի շատ կարևոր օբյեկտ»: Նրա խոսքով՝ «դրա վերահսկողությունը կորցնելը սպառնում է շատ քաղաքացիական անձանց կյանքին, ինչպես նաև ամերիկացի քաղաքացիներին և օբյեկտներին, ներառյալ Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը»: Ըստ Օբամայի՝ նման զարգացումը Իրաքին կխանգարեր իր ժողովրդին ապահովել կարևորագույն հաղորդակցմամբ:
Նախագահը նաև նշել է, որ իր վավերացրած գործողություններն իրականանում են՝ ելնելով «ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերից»:









































