ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում արտերկրի գործերով կոմիտեի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էլիոն Էնգելը Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ հնարավոր է անհրաժեշտ լինի, որ Միացյալ Նահանգները մասնակցի «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարի ցամաքային գործողությանը, հայտնում է The Hill-ը:
«Վերջին հաշվով, մենք, հնարավոր է իհարկե, այնտեղ անցկացնենք ռազմական ցամաքային գործողություն»,- ասել է Էնգելը:









































