30 տարուց երեխաներին կսկսեն աճեցնել փորձանոթներում: Տեխնոլոգիան, որը հայտնի է որպես էկտոգենեզ, մշակման փուլում է դեռ 2001-ից: Արդեն պլացենտային մեքենային ամրացված արհեստական արգանդում էմբրիոնների աճեցման փորձեր են կատարվել, հայտնում է fedpost.ru-ն:
Ակտվիստները կարծում են, որ տվյալ տեխնոլոգիան կարող է նվազեցնել մեռած ծնունդների թիվը, քանի որ պտուղը գտնվելու է ավելի ակնհայտ վերահսկողության տակ ու հեշտ հասանելի է լինելու: Սակայն ինչպես պնդում են քննադատները, դա կարող է սոցիալական դերերի վերաբաժանում առաջացնել, ինչպես նաև ոչնչացնել մոր ու երեխայի միջև կապը:
Էկտոգենեզը, որը ենթադրում է օրգանիզմի աճ մարմնից դուրս, արդեն փորձարկվել է բակտերիաների ու կենդանիների վրա: Տեխնոլոգիան կարող է շանս դառնալ այն կանանց համար, որոնք ի վիճակի չեն երեխա ունենալ:
Բացի դրանից՝ դա կարող է ազատել միասեռական զույգերին փոխնակ մայր փնտրելու անհրաժեշտությունից:












































