Վրացական «Ասավալ դասավալի» թերթին այսօր տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ եթե պարզվի՝ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օրենք է խախտել, ապա նա պատասխան կտա դրա համար.
«Օրենքի գերակայությունը բոլորի համար է: Ոչ մի պաշտոնյա, այդ թվում՝ նաև նախագահը չպետք է վեր լինեն օրենքից: Օբյեկտիվ հետաքննությունը պետք է պարզի բոլոր օրինախախտումները: Հասարակությունը պահանջում է պատժել մեղավորներին և վերականգնել արդարությունը»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Վրաստանի պաշտպանության նախարար, փոխվարչապետ Իրակլի Ալասանիան հայտարարել էր, թե սխալ է կարծել, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ-ից ունի անձեռնմխելիության երաշխիքներ, և որ իր կողմից իրականացված օրինախախտումների հաստատման դեպքում չի կանգնելու օրենքի առջև: