Զբաղվածության և սոցիալական հարցերի եվրահանձնակատար Լասլո Անդորը Գերմանիային կոչ է արել վերանայել իր ֆինանսական քաղաքականությունը: Այս մասին գրում է L’Express ֆրանսիական պարբերականը:
Անդորը վերջերս Գերմանիայում միջին աշխատավարձի բարձրացումը անթույլատրելի է համարել և դրա փոխարեն կոչ արել ներդրումներ անել ԵՄ երկրներում` նախևառաջ նշելով այն երկրները, որոնք այժմ ֆինանսական բարդություններ ունեն:
«Գերմանիայի համար շատ կարևոր է ապահովել ներդրումների աճը, խթանել պահանջարկը և հավասարեցնել իր առևտրական հաշվեկշիռը, որն իր արտահանման ուղղվածությամբ խանգարում է եվրոպական հարևանների զարգացմանը: Դրա հետ կապված` Եվրահանձնաժողովի տեսանկյունից` աշխատավարձերի ոլորտում դրա ընդհանուր մակարդակի բարձրացման օգտին փոփոխություններն անթույլատրելի են»,- հայտարարել է եվրահանձնակատարը:










































