Նյու Յորքում կնոջը մեղադրել են ընդհանուր 60 հազար դոլար արժողությամբ Lego-ի 800 հավաքածուների գողության համար՝ հաղորդում է Associated Press-ը:
53-ամյա Գլորյա Հաասը դատարան է հրավիրվել գողության մեղադրանքի համար:
Ըստ քննիչների տվյալների՝ կինը խաղալիքների հավաքածուները դուրս է բերել ընկերության պահեստից: Այնուհետև նա փորձել է հավաքածուները վաճառել eBay-ի համացանցային աճուրդում:









































