Սիրիայում ականանետների ռմբակոծության զոհ է դարձել 16 խաղաղ բնակիչ, ավելի քան 80-ը վիրավոր է:
Դամասկոսում ռմբակոծության տակ է հայտնվել Էլ-Ադավին շրջանի «Ֆեյհա» մարզահամալիրը: Երեկ ական է պայթել մարզական սրահում: Զոհվել է մեկ մարդ, 22-ը վնասվածքներով հիվանդանոց են տարվել:
Գրոհայինները կրկին կրակ են բացել մայրաքաղաքի արևելյան հատվածում: Հաղորդագրություններ են ստացվել Ջորջ Հուրիի և Աբասիդովի հրապարակներում ականների ընկնելու մասին, վիրավոր է յոթ մարդ: Քաղաքի այլ թաղամասերում նույնպես գրանցվել են ականների պայթյուններ, բայց տուժածների մասին տեղեկություններ չկան: Նյութական վնաս է հասցվել:
Հալեպում ականներն ընկել են Սեբա Բահրատ հրապարակում և Սուկ-էշ-Շաաբիյ շուկայում: 6 զոհերի և 32 վիրավորների մասին հաղորդագրություն է ստացվել:










































