Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը, ամենայն հավանականությամբ, չի հեռանա Իսպանիայից: Այս մասին հայտնել է բրազիլացի ֆուտբոլիստի գործակալ Դինորա Սանտա Անան.
«Դանի Ալվեսը մնում է «Բարսելոնա»-ում: Նա կշարունակի աշխատել Լուիս Էնրիկեի հետ ու կփորձի «Բարսելոնա»-ի հետ տիտղոսներ նվաճել»-, ասել է Ալվեսի գործակալը:
Նշենք, որ տեղեկություն էր տարածվել, թե Դանի Ալվեսը չի մտնում «Բարսելոնա»-ի նորանշանակ մարզիչ Լուիս Էնրիկեի ծրագրերի մեջ ու հնարավոր ՝ կարիերան շարունակի այլ ակումբում:








































