«Մանչեսթեր Յուանյթեդ»-ի կենտրոնական կիսապաշտպան Անդեր Էրերան հայտարարել է, որ գոհ է անգլիական ակումբ իր տեղափոխությունից:
«Երբեք չէի թողնի «Ատլետիկ»-ը, եթե տեղափոխության առաջարկը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նման ակումբից չլիներ: Ես հեռացա հիանալի թիմից` յուրօրինակ փիլիսոփայությամբ և գերազանց անդամներով:
Բայց «Մանչեսթեր Յուանյթեդ»-ն Անգլիայի ամենամեծ ակումբն է, որտեղ ներկայումս նոր նախագիծ է իրականացվում` նոր ֆուտբոլիստների և նոր գլխավոր մարզչի օգնությամբ»,- The Guardian-ը մեջբերում է Էրերայի խոսքերը:
Հիշեցնենք` 25-ամյա ֆուտբոլիստը 4-ամյա պայմանագիր է ստորագրել «կարմիր սատանաներ»-ի հետ:








































