Եվրամիությունը մտադիր է կրկին վերահսկել Ռաֆահ անցակետը` Եգիպտոսի և Գազայի սահմանին: Այս մասին գրում է BBC-ն:
ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում հանդիպումից հետո հայտարարել են, որ ՄԱԿ-ի համապատասխան մանդատի դեպքում առաքելության ծավալը կարող էր ընդլայնվել:
Առաջարկվում է նաև վերահսկողության ներքո վերցնել այլ անցակետեր` զենքի ապօրինի առաքումը և քաղաքացիների կենսապայմանների բարելավումն ապահովելու համար:








































