Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էզեկիել Լավեսին հնարավոր է լքի փարիզյան ակումբը:
Ինչպես հայտնում են ֆրանսիական պարբերականները, ՊՍԺ-ն ցանկանում է Լավեսիի տրանսֆերի համար ստանալ 20 մլն եվրո: Արգենտինացի հարձակվողի տարեկան աշխատավարձը կազմում է 5.5 մլն եվրո: Նրա տրանսֆերի վաճառքը թույլ կտա, որպեսզի ֆրանսիական ակումբը թիմ հրավիրի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիային: Նախկինում հաղորդվում էր, որ Լավեսին և ՊՍԺ-ն չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ:
Հիշեցնենք, որ Լավեսին ՊՍԺ է տեղափոխվել 2012 թվականին իտալական «Նապոլի»-ից: Տրանսֆերի արժեքը կազմել էր 30 մլն եվրո:








































