Coca-Cola-ն 2,15 մլրդ դոլարով մասնաբաժին է գնում Monster էներգետիկ ըմպելիքների առաջատար արտադրողից, գրում է The Financial Times-ը:
16,7% մասնաբաժնի համար Coca-Cola-ն կվճարի 2,15 մլրդ դոլար կանխիկ: Բացի դրանից՝ ընկերությունը 2 տեղի իրավունք կստանա Monster-ի տնօրենների խորհրդում:
Իր հերթին, Monster-ը կկլանի Coca-Cola-ի էներգետիկ ըմպելիքների արտադրության գլոբալ բիզնեսը և Coca-Cola-ին կփխանցի իր բիզնեսը, որը կապ չպետք է ունենա էներգետիկ ըմպելիքների հետ:
Վերլուծաբանների գնահատականների համաձայն՝ էներգետիկ ըմպելիքների վաճառքի ծավալը 2017թ. կարող է հասնել 21,5 մլրդ դոլարի:
Monster-ը շուկայի գլխավոր խաղացողն է:









































