Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ 5-ամյա պայմանագիր ստորագրելու մասին:
«Քաղաքայիններ»-ի հետ արգենտինացի 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2019 թվականը:
Հիշեցնենք` 2011 թվականին Ագուերոն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»-ից: Նրա տրանսֆերի դիմաց «քաղաքայիններ»-ը 38 մլն ֆունտ են վճարել: Անգլիական գրանդի կազմում հարձակվողը 122 հանդիպում է անցկացրել և 75 գոլ հեղինակել:
Հավելենք, որ ավելի վաղ «քաղաքայիններ»-ը նոր պայմանագրեր են ստորագրել Ալեքսանդար Կոլարովի, Սամիր Նասրիի, Դավիդ Սիլվայի և Վենսան Կոմպանիի հետ:










































