Ուժեղ ձնաբքի պատճառով փակվել է Փլավելի-Աբանո-Օմալո 18-72 կմ երկարությամբ ավտոմայրուղին: Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն այդ ճանապարհով արգելված է:
Ինչպես հաղորդել է Trend գործակալությունը՝ Ավտոճանապարհային վարչությունը տեղեկացրել է, որ առատ ձյան պատճառով սահմանափակումներ են գործում նաև Խաչակրաց լեռնանցքում, որը տանում է Վրաստանից Ռուսաստան:
Ռուսաստանի ուղղությամբ երթևեկությունը դեռևս դադարեցված է. մաքրման աշխատանքներ են կատարվում:
Մասնավորապես, ավտոմայրուղու այդ հատվածում արգելված է կցաբեռների, 30 ուղևորատար ավտոբուսների երթևեկությունը:
Որոշ սահմանափակումներ կան նաև Ռիկոտյան լեռնանցքում, սակայն, ինչպես պարզաբանել են ավտոճանապարհների վարչությունում, դա կապված է այնտեղ ընթացող ճանապարհների վերանորոգման աշխատանքներով: