Ամերիկացի նկարիչ Մոդ Ուայթը ստեղծում է գլուխգործոցներ, որոնք իրենցից ներկայացնում են թղթի կտրատման արդյունքում ստացված բարդ «քանդակներ»: Նա կտրատում է թուղթն աներևակայելի մանրամասնությամբ՝ բաց չթողնելով ոչ մի դետալ:
Հեղինակը աշխատանքների կերտման համար կիրառում է փորագրման դանակը:
Ուայթը Brave Bird Paperwork And Jewelry ընկերության սեփականատերն է: Նա նորույթներից շատերը վաճառքի է դնում իր առցանց խանութում:
Լուսանկարները՝ Boredpanda.com-ի:





































