1876-ին, երբ Ալեքսանդր Բելը առաջին անգամ հրապարակավ ներկայացրեց իր հայտնագործությունը՝ հեռախոսը, վեճեր էին ընթանում, թե ինչպես պետք է միմյանց դիմեն դրա օգտատերերը, երբ խոսափողն առաջին անգամ վերցնում են: Բելն ինքն առաջարկեց Ahoy (հեյ) բառը: Այդ բացականչությունից օգտվում էին անգլալեզու նավաստիները՝ իրենց նավերի հանդիպման դեպքում:
Սակայն 1877-ին Բելի գործընկերը՝ Թոմաս Էդիսոնը, առաջարկեց այլընտրանքային տարբերակ: Նա առաջարկեց կիրառել Hello («բարև») բառը, որը Ռուսաստանում և շատ երկրներում հնչեց որպես «ալլո»:










































