Իրաքում հումանիտար օգնության տրամադրման անհրաժեշտությունը գնահատող ԱՄՆ-ի ռազմական ուժերի ներկայացուցիչների զգալի մասը մոտ օրերս կլքի Իրաքը: Այս մասին է հայտարարել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, գրում է Interfax-ը:
«Մենք օգնեցինք մարդկանց ապահով շրջաններ հասնել և շատ անմեղ կյանքեր փրկեցինք: Այդ պատճառով էլ ենթադրում ենք, որ մարդկանց տարհանելու ուղղությամբ լրացուցիչ գործողությունների և Սինջար լեռներ հումանիտար օգնություն հասցնելու անհրաժեշտություն չկա»,- նշել է նախագահը:
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ը կշարունակեն օդից հարվածել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների դիրքերին:
«Մենք մարդկանց և Իրաքի ենթակառուցվածքները պաշտպանելու նպատակով կշարունակենք ավիահարվածներ հասցնել: Մենք մեծացրել ենք առաջին գծում կռվող իրաքյան զինված ուժերին և ինքնապաշտպանության քրդական ուժերին տրամադրվող ռազմական օգնության ծավալները»,- ավելացրել է Օբաման:
Օգոստոսի 14-ին հայտնի է դարձել, որ Բրիտանիան դադարեցրել է Իրաքի հյուսիս հումանիտար օգնություն հասցնել: Համապատասխան որոշումը Լոնդոնը բացատրել է Սինջարի լեռներում իրադրության բարելավմամբ:











































