Օրերս հայտնի է դարձել, որ 64-ամյա Ռոբին Ուիլյամսը ինքնասպան է եղել: Դերասանը կախվել է Մարինում գտնվող իր առանձնատանը, գրում է glamurchik.tochka.net –ը:
Օրեցօր հայտնի դերասանի մահվան մասին նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Պարզվում է, որ մինչև կախվելը Ռոբին Ուիլյամսը փորձել է կտրել երակները:
Ոստիկանները դերասանի ձեռքերին կտրվածքներ են հայտնաբերել, իսկ դիակի կողքին ոչ սուր դանակ է ընկած եղել, որը չէր կարող մահացու վերքեր հասցնել:









































