Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Repat Armenia կամ «Վերադարձ Հայաստան». Ինչպես դյուրացնել Հայաստան ներգաղթի ուղին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը:

 – 4 տարի է՝ վերադարձել եք Հայաստան և իրականացնում եք «Վերադարձ Հայաստան» հայրենադարձների ծրագիրը: Ի՞նչը Ձեզ բերեց Հայաստան:

– Ես Հայաստան եմ վերադարձել ոչ թե ինչ-որ գերնպատակի համար, այլ որովհետև մենք ընտանիքով նման որոշում էինք կայացրել և մտածում ենք, որ դա ամենաճիշտ քայլն է, քանի որ երեխաներ ունենք և ուզում ենք ապրել հայրենիքում: Ընդհանուր առմամբ՝ 30 տարի ապրել եմ Ռուսաստանում, աղջիկս ծնվել է Մոսկվայում, տղաս՝ արդեն Հայաստանում: Մենք մի խումբ ընկերներով ստեղծեցինք այս ծրագիրը: Մեր խումբն ունի 12 անդամ՝ կեսը հայրենադարձներ, կեսը՝ սփյուռքահայեր: Նպատակն է օգնել այն մարդկանց, որոնք ուզում են տեղափոխվել ու հաստատվել Հայաստանում: Խոսքը և նոր հեռացածների, և սփյուռքի հին ներկայացուցիչների մասին է, որոնք երբևէ Հայաստանում չեն ապրել: Նրանց թիվը շատ մեծ չէ, բայց քանի որ մենք բոլորս այդ ճանապարհն անցել ենք և այդ ճանապարհին առնչվել ենք բազմաթիվ խնդիրների, որոշակի նվաճումներ ենք ունեցել, հիմա փորձում ենք, որպես կազմակերպություն, որն ունի հայրենադարձների ցանց, օգնել մարդկանց, որպեսզի նախ՝ ռեալ պատկերացնեն, թե Հայաստանում այսօր ապրելն ինչ է՝ իր դրական ու բացասական կողմերով, հասկանան՝ իրենք ուզո՞ւմ են տեղափոխվել, թե՞ ոչ, և եթե ուզում են տեղափոխվել, մենք կոնկրետ հարցերում նրանց կօգնենք՝ աշխատանք գտնել, գործ սկսել, ինտեգրվել, երեխաների համար դպրոց գտնել, ճիշտ միջավայր ձևավորել և այլն:

– Այս 4 տարիների ընթացքում քանի՞ հայ է տեղափոխվել ու հաստատվել Հայաստանում, որոնք իրենց հաջողակ են համարում:

– «Վերադարձ Հայաստան» հիմնադրամն իրականում 2 տարեկան էլ չկա, քանի որ միանգամից չէ, որ ստեղծեցինք այս կառույցը: Մեզ արդեն մոտ 700 մարդ է դիմել տարբեր հարցերով: Նրանց մի մասը ֆիզիկապես այստեղ են, հիմնականում՝ սիրիահայեր: Մոտ 170 մարդու օգնել ենք աշխատանք գտնելու հարցում, 30 մարդ սկսել են իրենց գործը, որոնք հիմնականում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ են:

– Ի՞նչն է ձախողման պատճառը. իսկապե՞ս դաշտը շատ կոռումպացված է, և սփյուռքահայերի համար դժվար է բախվել մեր իրականությանը. չէ՞ որ նրանք օրենքի դաշտում են գործել:

– Շատ լավ հարց է, եկեք փորձենք վերլուծել, թե հիմնական պատճառները որոնք են, որ մարդիկ ձախողվում են և ընկնում խնդիրների մեջ: Ես չեմ հերքում, որ կան ոլորտներ, որտեղ գործելը շատ դժվար է կամ անհնարին: Դա հիմնականում ներմուծման ոլորտն է: Բայց երբ վերլուծում ես իրավիճակը, հասկանում ես, որ երբ սփյուռքահայերը գալիս են Հայաստան, իրենք ունեն մի քանի լուրջ խնդիր: Նախ՝ նրանք չեն կարողանում տարանջատել բիզնեսն ու բարեգործությունը, և պետք է ընտրել՝ կա՛մ բիզնես ես անում, կա՛մ բարեգործություն: Երկրորդ՝ նրանք սխալ գործընկերներ են ընտրում, որն էլ նրանց ձախողման պատճառն է դառնում: Երրորդ՝ նորմալ բիզնես-պլան չեն մշակում և ճիշտ թիմ չեն ստեղծում՝ այդ գաղափարի իրագործման համար: Այսինքն՝ անում են այն, ինչն այլ երկրում չէին անի: Ճիշտ է, Հայաստանում որոշ ոլորտներում շատ դժվար է աշխատել, մարդիկ պետք է հասկանան, որ շուկան ավելի փոքր է, իր յուրահատկություններն ունի: Այսինքն՝ եթե մարդը դրսից գալիս է, պետք է ինչ-որ նոր բան ստեղծի, որը դեռ Հայաստանում չկա՝ կա՛մ արտահանման, կա՛մ նոր որակի ծառայությունների, կա՛մ արտադրության հետ կապված: Այդ պարագայում, եթե ճիշտ ճանապարհ է գծված, կարելի է ռիսկերը նվազագույնի հասցնել:

– Որքանո՞վ է Հայաստանի հարկային օրենսդրությունը հնարավորություն տալիս ազատ տնտեսական հարաբերություններ կառուցելու:

– Իսկապես, ավելի լավ կլիներ, եթե Հայաստանում մշակվեր մի քաղաքականություն, որ նոր ստեղծվող բիզնեսները որոշ ժամանակ չհարկվեին, արտոնություն ունենային, բայց դա չկա: Սակայն մյուս կողմից՝ պետք է նշեմ, որ հարկային բեռը Հայաստանում այդքան էլ մեծ չէ: Եվ եթե մարդը ճիշտ մոտենա հարցին, ընտրի այն ռեժիմը, որը իրեն հարկավոր է, ճիշտ հաշվապահական ընկերության դիմի, ապա այդ խնդիրների մեծ մասից կարելի է խուսափել: Հայաստանում հիմնական պրոբլեմը կոնցեպտն է՝ ի՞նչ ես ուզում իրականում:

Մենք ունենք բազմաթիվ գեղեցկության սրահներ, ռեստորաններ, դեղատներ, բայց այս երկիրը դրանց կարիքը չունի, նույնը աշխատանքային շուկայում՝ ունենք գործազրկություն, ունենք մեծ թվով տնտեսագետներ, իրավաբաններ, ոստիկաններ, բժիշկ, բայց միաժամանակ մենք, որպես կազմակերպություն, բազմաթիվ ընկերություններ ունենք, որտեղ ՏՏ ոլորտում, մարկեթինգում ամիսներով մասնագետ չենք կարողանում գտնել: Այդ առումով հայրենադարձները շատ հաճախ այն մասնագետներն են, որոնք իրենց պետք են: Մենք էլ փորձում ենք կապել նրանց իրար հետ:

– «Վերադարձ Հայաստան» հիմնադրամն արդյոք ունի՞ ձախողված օրինակներ, երբ հայրենադարձն այդպես էլ իրեն չի գտել Հայաստանում ու հեռացել է:

– Լինում են դեպքեր՝ հատկապես, երբ մարդիկ շատ արագ եկել ու ինքնագլուխ որոշումներ են կայացրել, թե որտեղ են վարձով տարածք վերցնում, ինչի համար են վերցնում և այլն: Հատկապես սիրիահայերի պարագայում լինում են նման դեպքեր, բայց աշխարհում որևէ տեղ չկա, որտեղ կարող ես 100 տոկոսով երաշխավորել, որ տվյալ գործը կաշխատի: Նման երաշխիք որևէ տեղ չկա, ուղղակի պետք է շատ պրոֆեսիոնալ մոտենալ, բավարար ֆինանսներ ունենալ և հասկանալ, թե որտեղ է ձեր շուկան, և ինչպես եք այն ապահովելու: Հայաստանի հիմնական խնդիրը շուկան է. ես ծանոթներ ունեմ, որոնք դրսից են եկել և օգտվում են իրենց հնարավորություններով: Օրինակ՝ պրեմիում կլասի չրի արտադրություն են դրել, որն արտահանում են Ռուսաստան՝ օգտագործելով իրենց կապերը: Տարեցտարի 2-3 անգամ ավելացնում են արտահանման ծավալը: Այսինքն՝ եթե մարդը դրսից է գալիս, չպետք է անի այն, ինչ անում են տեղացիները, դա անիմաստ է: Պետք է հասկանալ, թե ինչ կարելի է այստեղ արտադրել կամ արտահանել:

– Կարելի՞ է արդյոք հայրենադարձների հաշվին ինչ-որ չափով հակակշռել արտագաղթը:

– Հակակշռելը շատ դժվար է, որովհետև արտագաղթը անհամեմատ մեծ է: Արտագաղթը շատ ցավալի երևույթ է և ազգային անվտանգության խնդիր է դառնում: Եթե մարդը Հայաստանից դուրս չի ապրել, իրեն թվում է, թե այնտեղ բոլորն իրեն են սպասում, և հնարավորությունները շատ են, ու այդ դեպքում դժվար է նրան կանգնեցնել: Հայրենադարձությունը դրական է նաև նրանով, որ մարդիկ գիտակցված են վերադարձի որոշում կայացնում, քանի որ նրանք արդեն գիտեն և դժվարությունները, և առավելությունները: Գիտեն, որ ապրում են անվտանգ միջավայրում, երեխաները հայ են մեծանում, որ կարող են ապրել լիարժեք կյանքով, հնրավորություն ունենալ շփվել ընկերների հետ:

 

Ավելին՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում