Հայտնի ֆրանսիացի կինոդերասան, «Տաքսի» ֆիլմի աստղ Սամի Նասերին դարձյալ կալանքի տակ է հայտնվել իր նախկին ընկերուհու վրա հարձակվելու համար, հինգշաբթի հաղորդել է «Ֆրանս պրես» գործակալությունը։
Իրավապահ մարմինների աղբյուրի խոսքերով՝ դերասանը բերվել է Պալեզո քաղաքի ոստիկանության կոմիսարիատ։ «Ներկայումս նա գտնվում է կալանքի տակ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Դեպքի այլ մանրամսներ առայժմ չեն հաղորդվում։
Նասերին հաճախ է նորությունների հերոս դառնում իր բուռն վարքի և ալկոհոլի նկատմամբ հակման պատճառով։









































