Վատ քնից տառապող մարդիկ ավելի հավանական է, որ ինքնասպանություն գործեն, գրում են JAMA Psychiatry ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները:
Գիտնականները օգտագործել են 65 և ավելի բարձր տարիք ունեցող 15 հազար անձանց տվյալները: Համեմատել են ինքնասպանություն գործածների քնի որակն ու հսկվող խմբի մասնակիցներինը:
Պարզվել է, որ վատ քնող մարդկանց մեջ հաջորդ 10 տարիներին ինքնասպանությունների հավանականությունը 1,4 անգամ ավելի է, քան մնացածներինը:
Ուսումնասիրությունը հաստատել է ընկճախտի և ինքնասպանության միջև կապը, սակայն վատ քունը դիտարկվել է որպես անկախ ֆակտոր: Թեև վատ քնի և դեպրեսիայի համակցությունը ինքնասպանության ռիսկն ավելի է մեծացնում:










































