Իսպանիայի պետական պարտքը 2014 թ. առաջին վեց ամսում առաջին անգամ գերազանցել է 1 տրլն եվրոն և կազմել է երկրի ՀՆԱ-ի 98,4%-ը։ Այդ մասին այսօր հաղորդել է Իսպանիայի բանկը, տեղեկացնում է ITAR-TASS-ը։
Տնտեսական ճգնաժամի ընդամենը վեց տարվա ընթացքում թագավորության պետական պարտքն աճել է ավելի քան երկու անգամ։
Պետական պարտքի աճի պատճառները, Իսպանիայի տնտեսության և մրցունակության նախարար Լուիս դե Գինդոս Խուրադոյի կարծիքով, «ինքնավար մարզերին լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտությունն է՝ մատակարարների ծառայությունների դիմաց պարտքի մարման, ինչպես նաև իսպանական բանկերի ֆինանսական կայունացման ծրագրի իրականացման համար»։









































