Հնդկաստանի քաղավիացիայի ոլորտում կարգավորող մարմինն աշխատանքից հեռացրել է Jet Airways ավիաընկերության 2 օդաչուների, երբ նրանցից մեկը քնել է ղեկի մոտ, իսկ նրա գործընկերն այդ ընթացքում օգտվել է պլանշետից, ինչի հետևանքով ինքնաթիռը որոշ ժամանակով կորցրել է կառավարումը: ITAR-TASS-ի տեղեկացմամբ՝ այս մասին ասվում է կարգավորող մարմնի հրապարակած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նախնական տեղեկությամբ՝ դեպքը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռը չվերթ է իրականացրել Մումբաիից Բրյուսել և եղել է Թուրքիայի օդային տարածքում: Երբ երկրորդ օդաչուն վերադարձել է իր պարտականություններին, ինքնաթիռն արդեն իջել էր մոտ 500 մետր:
Boeing 777-300 ինքնաթիռում եղել է 280 մարդ: Նրանցից ոչ ոք չի տուժել: Իսկ կարգավորող մարմինը դեպքն անվանել է «լուրջ պատահար» և նշել, որ կհետաքննի այն:









































