Հռոմի պապը, ով հայտնի է իր համեստությամբ և զսպվածությամբ, Հարավային Կորեա իր 5-օրյա ուղևորության համար ընտրել է Kia Soul ավտոմեքենա՝ հայտնում է The Korea Herald-ը:
Պապամոբիլի «թեկնածուներ» են եղել նաև Chevrolet Spark-ը, Kia-ի Morning ու Ray մոդելները, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ ընտրվել է 14.100 դոլարանոց Kia Soul ավտոմեքենան:
Հռոմի պապն առաջին անգամ չէ, որ ընտրում է բյուջետային ավտոմեքենա:











































