Վերջին տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են The New England Journal of Medicine ամսագրում, սրտանոթային հիվանդություններից մահացության ավելի քան 1.6 մլն դեպքերը կապված են աղի չափից ավելի օգտագործման հետ:
Աղի չափազանց օգտագործումը բարձրացնում է արյան ճնշումը՝ սրտի հիվանդությունների ու ինստուլտի առաջացման հիմնական ռիսկը՝ հիշեցնում են բժիշկները:
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս օրական օգտագործել 2 գրամ աղ:
Անցկացնելով մոտավորապես 205 մեթաանալիզ՝ հոդվածի հեղինակները պարզել են, որ 2010-ին ամբողջ աշխարհում դրա կիրառությունը կազմել է օրական 3.95 գրամ: Այդ թիվը տարբեր երկրներում տատանվում է. ԱՄՆ-ում, օրինակ, այն կազմում է օրական 3.6 գրամ, ինչը 80%-ով ավելի է ԱՀԿ-ի սահմանած նորմայից:











































