Իրանի ոստիկանությունը թմրաբիզնեսով զբաղվողների դեմ օպերացիայի արդյունքում մաքսանենգներից ավելի քան 11 տոննա տարբեր տեսակի թմրամիջոց է առգրավել: Իրավապահները օպերացիան իրականացրել են երկրի հարավ-արևելքում՝ Պակիստանի հետ սահմանի մոտ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ինչպես հաղորդել է տեղի ոստիկանապետ Գոլյամ Նաբի Կուհկանը, օպերացիայի անցկացման գործում ոստիկաններին ակտիվորեն աջակցել են տեղի բնակիչները: Անցած գիշեր օպերացիան ավարտվել է ոստիկանների և մաքսանենգների միջև փոխհրաձգությամբ, որի հետևանքով մեկ թմրավաճառական է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են:
Թմրանյութի առգրավված խմբաքանակը, որը հանցագործները ուղտերով տեղափոխել են Պակիստանից, դարձել է խոշորագույնը թմրավաճառքի դեմ պայքարի Իրանի ողջ պատմության մեջ:
Իրանով են անցնում Աֆղանստանից Եվրոպա, ինչպես նաև Պարսից ծոցի երկրներից Հին աշխարհի երկրներ թմրանյութերի փոխադրումների երկու հիմնական երթուղիները: