Թուրքիան նոր ընդդիմության կարիք ունի: Այս մասին հայտարարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով «Արդարություն և զարգացում» կուսակցության ստեղծման 13-րդ տարեդարձին նվիրված մամուլի ասուլիսում:
Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, Էրդողանն ասել է, որ հին ընդդիմությունն արդեն Թուրքիայի համար կորցրել է իր արդիականությունը: «Թուրքիայում անխուսափելիորեն ի հայտ կգա նոր ընդդիմություն, որն ի վիճակի կլինի մրցակցել իշխող կուսակցության հետ»,- ասել է նա:
Էրդողանի խոսքով՝ ընդդիմության և նրա թեկնածուի թուլությունը ակնհայտ կերպով ապացուցեցին նախագահական ընտրությունների արդյունքները:
Հիշեցնենք, ընդդիմադիր «Թուրքիայի Ժողովրդական հանրապետական կուսակցությունն» առաջադրել էր Էքմալեդդին Իհսանօղլուի թեկնածությունը:
Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվեցին օգոստոսի 10-ին, որոնցում հաղթեց գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավաքելով ընտրողների ձայների 51.8 տոկոսը: Էհսանողլուն զբաղեցրեց երկրորդ տեղը՝ 38.56 տոկոս ձայնով:








































