«Միլան»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսը հայտարարել է, որ միշտ հպարտությամբ կհիշի «արքայական ակումբ»-ի կազմում խաղալու մասին: Նա շնորհակալություն է հայտնել «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսին` այդ հնարավորությունն ունենալու համար:
«Երբ փոքր էի, երազում է ֆուտբոլիստ դառնալ: Բայց երբեք չեմ մտածել, որ կարող եմ հանդես գալ «Ռեալ»-ի կազմում: Ես միշտ կհպարտանամ այդ փաստով:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին և Ֆլորենտինո Պերեսին` ընձեռած հնարավորության համար: Հիանալի մասնագետների` Ժոզե Մոուրինյոյի և Կառլո Անչելոտիի շնորհիվ ես ընկալեցի ֆուտբոլի իմաստը: Միշտ կհպարտանամ, որ խաղացել եմ «Ռեալ»-ում »,- A Bola-ն մեջբերում է Լոպեսի խոսքերը:









































