Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է թիմի պարտությունը` Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկության` Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղում:
«Սա առաջին խաղն էր նախամրցաշրջանային մարզումներից հետո: Մենք ցանկանում էինք հաղթել, բայց «Բորուսիա»-ն ավելի ուժեղ էր: Պետք է կենտրոնանանք հաջորդ հանդիպման ուղղությամբ:
Հուսով եմ, որ Խավի Մարտինեսի վնասվածքը լուրջ չի լինի և նա խաղադաշտ կվերադառնա որքան հնարավոր է շուտ»,- Bild-ը մեջբերում է Լևանդոսվկիի խոսքերը:









































